Skip links

Բիթքոյնի առավելություններն ու թերությունները

Առավելություններ

  • Ապակենտրոնացում: Bitcoin-ի ամենակարևոր առավելություններից մեկը դրա ապակենտրոնացումն է: Այն գործում է հավասարազոր բլոկչեյն ցանցի վրա՝ զերծ կենտրոնական իշխանության վերահսկողությունից՝ նվազեցնելով զեղծարարությանն ու խարդախության հնարավորությունները, զսպելով իշխանությունների կամ ֆինանսական հաստատությունների կողմից միջամտության ռիսկեր:
  • Անվտանգություն և Գաղտնիություն: Բիթքոյնի գործարքներն ապահովված են գաղտնագրման միջոցով՝ դրանք դարձնելով անվտանգ: Բիթքոյնի գործարքները ապահովում է  առավել գաղտնիություն, քան ավանդական բանկային գործարքները, քանի որ գործարքները չեն պարունակում անձնական տեղեկություններ, այնուամենայնիվ ամբողջովին անանուն չեն քանի որ էլեկտռոնային դրամապանակ գրանցելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացում։
  • Միջազգային փոխանցումներ։ Բիթքոյնը հնարավորություն է տալիս արագ և էժան միջազգային դրամական փոխանցումներ կատարել՝ շրջանցելով արժույթի փոխանակման կամ ավանդական բանկային համակարգերի առանձնահատկությունները, որոնք կարող են ավելի բարձր վճարներ և ավելի երկար մշակման ժամանակներ պահանջել( օր․ 3-4 բանկային օր):
  • Լիմիտավորված Մարակարարման Քանակ:Բիթքոյնն ունի 21 միլիոն մետաղադրամների սահմանափակ քանակի մատակարարում, ինչը այն դարձնում է լիմիտավորված արժույթ: Այս սակավությունը կարող է ժամանակի ընթացքում պոտենցիալ մեծացնել դրա արժեքը՝ ի տարբերություն կանխիկ արժույթների, որոնք կարող են անսահմանափակ քանակով տպագրվել կառավարությունների կողմից:
  • Հասանելիություն: Բիթքոյնն առաջարկում է ֆինանսական ծառայություններ այն մարդկանց, ովքեր մուտք չունեն ավանդական բանկային համակարգեր, հատկապես զարգացող կամ անկայուն տարածաշրջաններում։

Թերություններ

  • Գնի Անկայունություն: Բիթքոյնի գինը խիստ անկայուն է՝ արժեքի արագ աճով և նվազումով: Այս անկանխատեսելիությունն այն դարձնում է ռիսկային ներդրում և առօրյա գործարքների համար դժվար փոխանակման միջոց:
  • Մաշտաբային Խնդիրներ: Բիթքոյնի ցանցը սահմանափակումներ ունի վայրկյանում մշակվող գործարքների քանակի համար, ինչը հնարավոր է բերի հաստատման ժամանակի հետաձգումներ և գործարքների ավելի բարձր միջնորդավճարներ ծանրաբեռնված ժամանակահատվածներում:
  • Կանոնակարգային Անորոշություն: Բիթքոյնի իրավական կարգավորող միջավայրը դեռ զարգացման փուլում է շատ երկրներում: Կանոնակարգերի կամ իրավական կարգավիճակի փոփոխությունները կարող են ազդել դրա օգտագործման, արժեքի և ընդունման վրա:
  • Բնապահպանական Մտահոգություններ:Bitcoin-ի մայնինգը սպառում է զգալի քանակությամբ էներգիա, ինչը հանգեցնում է շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության վերաբերյալ մտահոգությունների: Ցանցի բնականոն աշխատանքը պահանջում է զգալի հաշվողական հզորություն և ենթադում մեծ քանակի էլեկտրականության ծաղս:
  • Անվտանգության Ռիսկեր: Չնայած Բիթքոյնի ցանցի ներդրված բարձր անվտանգությանը, օգտատերերը դեռևս կանգնած են էլեկտրոնային արժույթի տարատեսակ գողության սխեմաների զոհ դառնալու, կրիպտո խարդախությունների և կորստի վտանգի տակ։ Հակերական հարձակումները, անձնական համակրգիչների կամ մոբայլ սարքերի անվտանգության ցածր մակարդակի ռիսկերը միշտ առկա են, նաև քիչ չեն գաղտնի բանալիների կորստի դեպքերը: