Skip links

Ինչու՞ է ստեղծվել Բիթքոյնը

“Սատոշի Նակամոտո”-ի կողմից բիթքոյնի գյուտը ուղղակիորեն կապված էր ավանդական բանկային համակարգի դժգոհությունից։ Խնդիրներն ու դժգոհության առիթները շատ էին, մասնավորապես գաղտնիության բացակայությունը, գործարքների անհիմն բարձր վճարները և կառավարությունների և ֆինանսական հաստատությունների՝ արժույթի մատակարարումը ուռճացնելու կարողությունը, ինչը և բերեց թղթադրամի արժեզրկման և ֆինանսական ճգնաժամների:

2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամը պարարտ հող ստեղծեց բիթքոյնի հայտնագործման և շրջանառության համար՝ ընդգծելով կենտրոնացված ֆինանսական վերահսկողության առկա վտանգները և անհատներին ֆինանսական ինքնիշխանություն ապահովող համակարգի օրհասական անհրաժեշտության մասին:

Այսպիսով, Նակամոտոն շրջանցեց ֆինանսական համակարգի գոյություն ունեցող խնդիրները ու լուծվեց դրանք Bitcoin-ի հիմնարար սկզբունքների միջոցով՝ ապակենտրոնացում, թափանցիկություն, անվտանգություն և ֆիքսված մատակարարման սահմանաչափ՝ գնաճը կանխելու համար:

Այսպիսով լուծելով թվային արժույթի կրկնակի ծախսերի խնդիրը՝ Նակամոտոն հնարավորություն տվեց անցում կատարել դեպի մի համակարգ, որտեղ ֆինանսական կառույցների նկատմամբ վստահությունը կարող էր փոխարինվել կրիպտոգրաֆիայի նկատմամբ վստահությամբ և էլեկտրոնային արժույթի ցանցի կոլեկտիվ ստուգման կայուն գործընթացով: