Skip links

Ի՞նչ է Բիթքոյնի մայնինգը

Բիթքոյնի մայնինգը, ըստ էության, բիթքոյն ցանցի սրտի բաբախյունն է՝ շրջանառության մեջ ավելացնելով նոր մետաղադրամներ և համոզվելով, որ բոլոր գործարքները օրինական են և անվտանգ:

 

Պատկերացնենք դա, որպես հսկա համաշխարհային մրցույթ, որտեղ մարդիկ օգտագործում են գերհզոր համակարգիչներ՝ գաղտնի թիվը գուշակելու համար: Առաջինը, ով կռահում է, կարող է նոր բլոկ ավելացնել բլոկչեյնին:

 

Բիթքոյնի ալգորիթմը կարող է ընթացքում փոփոխել մայնինգի հաշվողական բարդությունը՝ դժվարացնելով կամ հեշտացնելով գուշակել գաղտնի թիվը՝ կախված ակտիվ մայներների թվից և նրանց հաշվողական հզորությունից:

 

Այս գործընթացը ապահովում է նոր բլոկների անընդհատ ավելացում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ:

 

Մայներները կարևոր դեր են խաղում ցանցի անվտանգության մեջ՝ ստուգելով գործարքները, կանխելով կրկնակի ծախսերը և ավելացնելով այդ տրանզակցիաները բլոկչեյնին:

 

Որպես վարձատրություն իրենց աշխատանքի համար և որպես փոխհատուցում իրենց համակարգիչները սնուցելու համար ծաղսվող ռեսուրսների դիմաց, մայներները ստանում են գործարքային վճարներ, ինչպես նաև «բլոկային պարգևներ», նորաստեղծ բիթքոյնների տեսքով:

 

Բլոկի պարգևները սկսվել են 2009-ին 50 BTC-ից և դրանից հետո կիսով չափ կրճատվել են ամեն չորս տարին մեկ։ Այս գործընթացը հայտնի է որպես Bitcoin Halving, որի մասին կպատմենք մեր հաջորդ հոդվածներում։

 

Սա, իհարկե, բիթքոյնի մայնինգի(արդյունահանման) գործընթացի շատ պարզեցված բացատրություն է: Դուք կգտնեք ավելի շատ տեխնիկական վերլուծություն մեր փորձագիտական ուղեցույցում “Բիթքոյն ցանցի հիմաքարերը, Բիթքոյնի մայնինգը”։