Skip links

Ի՞նչ է Բլոկչեյնը

Helpful visualization of block data in a blockchain

     

Բլոկչեյնը թվային մատյան է, որտեղ գրանցվում են բոլոր գործարքները, որոնք կատարվել են բիթքոյնով կամ  նման կրիպտոարժույթով։Բլոկերը կապակցված են միմյանց հետ և ստեղծում են շղթա , այդ պատճառով էլ կոչվում են Blockchain(Բլեկների շղթա):

Բլոկչեյնի յուրաքանչյուր բլոկ պարունակում է գործարքների/տրանզակցիաների ցուցակ, և շղթային ավելացնելուց հետո տեղեկատվությունը դառնում է մշտական և անփոփոխ՝ ապահովելով թվային արժույթի շարժին և փոփոխություններին հետևելու անվտանգ և թափանցիկ մեթոդը:

Ավելին, յուրաքանչյուր բլոկ հղում է անում իր նախորդին կրիպտոգրաֆիկ հեշի (թվային մատնահետքի) միջոցով՝ ձևավորելով անկոտրում և ապահով շղթա:

Բլոկների կապակցման այս մեթոդը երաշխավորում է գործարքների պատմության ամբողջականությունը, քանի որ այն կանխում է տվյալների որևէ փոփոխություն բլոկում դրանք ավելացնելուց հետո՝ պահպանելով բլոկչեյնի հուսալիությունն ու անվտանգությունը: